Կրեմլը մեկնաբանել է Մերկելի խոսքերը Դոնբասի հակամարտության վերաբերյալ
Մինսկի համաձայնագրերը Դոնբասում իրավիճակի կարգավորման անկյունաքարն են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք համաձայն չենք: Ավելին, սա պարզապես կարծիք չէ, այստեղ հավանաբար տեղին է հիշել Ուկրաինայի ճգնաժամի լուծման ողջ գործընթացի հիմնաքարը` Մինսկի համաձայնագրերը: Մինսկի համաձայնագրերում ընդհանրապես չի նշվում Ռուսաստանը: Ռուսաստանը ոչ մի կապ չունի հակամարտության կողմերի հետ: Պետք չէ պարզապես անհիմն լինել, այլ միշտ պետք է վկայակոչել Մինսկի պայմանավորվածությունները: Այն հստակ սահմանում է, թե ովքեր են հակամարտության կողմերը: Այս հարցում մենք համաձայն չենք », - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը մեկնաբանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմերից է։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում ՌԴ դեսպանը Պուտինի և Մերկելի բանակցությունները գնահատել է գերազանց
- Մերկելի այցը Պուտինը կառուցողական է անվանել