ՀԱՊԿ-ը անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Աֆղանստանի իրավիճակի հետ կապված
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները համաձայնության են եկել Աֆղանստանում իրավիճակի հետ կապված անվտանգության ամրապնդման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Այսօրվա քննարկման ընթացքում Աֆղանստանում առկա իրավիճակի և դրա վատթարացման հետ կապված ՀԱՊԿ անդամ երկրների կողմից լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին խոսվեց՝ առաջին հերթին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության ամրապնդման առումով»,-ասել է նա՝ ամփոփելով Աֆղանստանում առկա իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքները:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ նիստում «կոնկրետ առաջարկներ» են արվել:
«Ցանկանում եմ նշել, որ այս տարի, Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին, մենք արդեն ՀԱՊԿ-ում իրականացրել ենք մեր գործողությունների համաձայնեցում, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկվեցին իրավիճակն ուսումնասիրելու, տաջիկ-աֆղանական սահմանային իրավիճակը պարզելու համար և առաջարկներ մշակվեցին դրա փոփոխություններին արձագանքելու առումով»,-ավելացրել է Զասը:
Նրա ներկայացմամբ, ՀԱՊԿ երկրները քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակին հնարավոր արձագանքները:
«Այսօր մենք օրակարգում ունեինք ընդամենը մեկ հարց, այն վերաբերում էր Աֆղանստանում տիրող իրավիճակին և դրա ազդեցությանը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա, ինչպես նաև ըստ իրավիճակի դրան մեր հնարավոր արձագանքմանը»,-ասել է նա և հավելել. «Եթե խոսենք նիստի ընթացքում հնչած հիմնական կետերի և եզրակացությունների մասին, ապա նշվեց, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի և դաշնակիցների արագ ու հանպատրաստից դուրսբերումը, Աֆղանստանում իրավիճակի վատթարացումը մեծացնում են անվտանգության սպառնալիքները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և երկարաժամկետ հեռանկարում, հնարավոր չէ նաև բացառել նրա բացասական հետևանքները համաշխարհային խաղաղության և կայունության վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը կոչ է արել կանխել արմատական իսլամիզմի մուտքը ՀԱՊԿ
- Թալիբաններն առաջիկա շաբաթներին Աֆղանստանի կառավարման նոր համակարգ են ներկայացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա