Լույս է տեսել «Հայ-իրանական դյուցազնավեպը»
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակչությունը ներկայացնում է նոր գիրք: Լույս է տեսել Ռոստամ Զալ «Հայ-իրանական դյուցազնավեպը»:
«Գրական իրարանցում» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գրքում ընդգրկված են հայ-իրանական «Ռոստամ Զալ» դյուցազնավեպի՝ նախկինում մամուլում հրատարակված և անտիպ պատումներ:
«Ռոստամ Զալի» տարբերակները գրառվել են 1880-1974 թթ. պատմական Հայաստանի տարբեր վայրերում: Տարածման ու տեղայնացման առանձնահատկությունները, ընդհանուր մոտիվները, գեղարվեստական արտահայտչամիջոցները մատնանշում են «Ռոստամ Զալի» հարազատությունը մեր վիպական ավանդությանը, հատկապես «Սասնա ծռեր» էպոսին ու ժողովրդական հեքիաթներին:
Գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Կազմել են՝ Ս. Հարությունյանը, Հ. Համբարձումյանը, Տ. Դալալյանը, Ն. Վարդանյանը և Ա. Պողոսյանը, խմբագրել՝ Հայկ Համբարձումյանն ու Հայկանուշ Մեսրոպյանը: