Շանթ Սարգսյանը՝ Ագզամովի հուշամրցաշարի հաղթող
Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվեց Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարում հիանալի հանդես է եկել երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները։
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։