ՌԴ դրոշի օրվա կապակցությամբ խաղաղապահներն Արցախում բարձրացրել են 50 մետրանոց դրոշ
Արցախում առաջին անգամ բացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը: Ռուսաստանի պետական դրոշի բարձրացման միջոցառումը սկսվել է ՌԴ օրհներգի կատարմամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Օգոստոսի 22-ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օրը: Այս տոնը նպատակ է հետապնդում մերձեցնելու և համախմբելու բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը՝ դիմելով զինվորական անձնակազմին:
«Թույլ տվեք շնորհավորել ձեզ համառուսաստանյան տոնի՝ Ռուսաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ: Այս դրոշի ներքո մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներ կատարել են և շարունակում են իրականացնել մեծ և նշանակալի գործողություններ»,- ասել է «Մենք միասնական ենք» նախագծի ղեկավար Արմեն Գուլնազարովը:
Ըստ տարածված հաղորդագրության, արարողությանը ներկա են եղել խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները և կամավորները:
«Այսօր Արցախի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման կետի տարածքում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի դրոշի օրվա մեծ տոնին: «Մենք միասնական ենք» կամավորների միջոցով Ռուսաստանի Դաշնությունից բերվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշ: Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին՝ նաև համեղ նվերներով՝ կարկանդակներով, մեղրաբլիթներով»,- ասել է գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի ցուցադրմամբ և ռազմահայրենասիրական երգերի ներքո անցկացված հանդիսավոր շքերթով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարում Ստեփանակերտի ավելի քան 200 ընտանիքի
- Ռուս խաղաղապահները Արցախում պարբերաբար իրականացնում են մարտական պատրաստության գործողություններ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են 58.000-րդ փոխադրամիջոցի անվտանգ անցումը Բերձորի միջանցքով
- Խաղաղապահները Արցախի երեխաների համար սարերում գոյատևման հիմունքների վերաբերյալ դասընթաց են անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան