Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երկու անգամ պատվաստված անձ
Վրաստանում երկու անգամ պատվաստված անձը մահացել է կորոնավիրուսից: Jnews-ի հաղորդմամբ, առողջապահության նախարարի խոսքով, մահվան ելքի պատճառ են դարձել քրոնիկ հիվանդությունները:
«Նման դեպք իսկապես գրանցվել է, սա շատ ցավալի փաստ է, չնայած աշխարհում գրանցվել են նման մի քանի դեպքեր, ինչպես և այսօր Վրաստանում: Սա չպետք է խուճապի պատճառ դառնա, քանի որ այս դեպքը կազմում է ընդամենը 0,001%-ը: Պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, պաշտպանում է մեզ մահվան դեպքերից: Նման հիվանդների մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են առաջացել՝ իրենց քրոնիկ հիվանդությունների հետևանքով, և այս դեպքում բժիշկների ջանքերն անարդյունավետ են եղել», - հայտարարել է Տիկարաձեն:
Հիշեցնենք, որ Հունաստանում գրանցվել է լիովին պատվաստված անձի կորոնավիրուսայից մահվան երկու դեպքը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք, մահ՝ 60 անձ
- Հունաստանը հաստատել է կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստվածի մահվան երկրորդ դեպքի մասին
- Վրաստանում պատվաստվել է 938 705 մարդ, օգոստոսի 20-ին իրականացվել է 28 555 պատվաստում
- Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առավելագույն թիվը
- Վրաստանում ուստարին դասասենյակներում կսկսվի այն դպրոցներում, որտեղ պատվաստված կլինի անձնակազմի 80 տոկոսը