Մորը կարմիր բերետավորներից պաշտպանելու համար երիտասարդի դեմ քրգործ են հարուցել. «Ֆիզգոռոդոկի» բնակիչ
«3 օր է մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության, ունենք տուժած անչափահասներ, տարեց մարդիկ: Ֆիզիկական, հոգեբանական կտտանքների ենթարկվելով՝ մենք պայքարում ենք մեր բոլորիս հուշարձանի համար»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք դեմ են Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի բնակելի շենքի կառուցմանը: Բնակիչներն արդեն տևական ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ բարձրաձայնելով իրենց դժգոհությունը: Այսօր նրանք եկել են քաղաքապետարան: Բնակիչների մի խումբ հանդիպել է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:
«Մեր տեղեկություններով, քաղաքապետ Հայկ Մարությանը, ով հանդիպում, ընկերություն է անում կառուցաքանդողի հետ, սակայն 2,5 տարի անպատասխան է թողնում մեր նամակները, ոչ մի անգամ չի հանդիպել մեզ հետ, չի այցելել ֆիզիկայի գիտավան: Մեր տեղեկություններով, նա այսօր ևս չի մասնակցում հանդիպմանը։
Պարոն Մարության, պատուհանից դուրս նայեք և ամաչեք, որ երեխաները, կանայք արևի տակ կանգնած են։ Այսքան ժամանակ դուք մեզ չեք այցելել, մենք ենք այցելել ձեզ։ Հիմա վախենում եք դուրս գալ և նայել ձեր քաղաքացիների աչքերին»,- բարձրախոսով ասաց Ս. Գրիգորյանը։
Մեկ այլ բնակիչ ասաց, որ իրենց թաղամասի մի երիտասարդ բնակչի դեմ քրեական գործ են հարուցել, քանի որ նա ուզել է պաշտպանել իր մայրիկին, ում քաշքշել են կարմիր բերետավորները:
«Երիտասարդը տեսել է կարմիր բերետավորները քաշում է իր մորը, ուզել են հրեն, գցեն: Գնացել է իր մորը պաշտպանելու, դրա համար նրան գցել են մեքենան ու տարել ոստիկանություն, ծեծել, հիմա նրա դեմ քրեական գործ են հարուցել: Ո՞նց կարելի է, մենք հայ ենք, թե չէ, մորը պաշտպանելու համար քրեական գործ են հարուցում»,- ասաց քաղաքացին:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
- Բողոքի ակցիայի վայր «Ֆիզգարադոկ»-ից երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ՄԻՊ արագ արձագանքման խումբ է այցելել
- ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ
- «Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան