Բացվել է հուշապատ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։
Միջոցառմանը ներկա են եղել զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, արցախյան ազատամարտի նվիրյալներ և այլ հյուրեր:
Հարակից հրապարակումներ`
- Անմահացածներին նվիրված հուշաքար հայրենի դպրոցում
- Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը
- Էջմիածնում բացվել է Անուշավան Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հուշաքար և ցայտաղբյուր