23.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 22-ին կատարվել է 5220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 239 մարդ, մահացել է 11 քաղաքացի: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1147 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5909 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 20.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի
- 19.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559 դեպք, մահացել է 13 քաղաքացի
- 18.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 504 դեպք, մահացել է 4 քաղաքացի
- 17.08.2021.Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք.մահվան 13 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան