Թագուհի Թովմասյան. Անկախ պետականության պահպանման ծանրագույն փորձության առջև ենք կանգնած
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Մեր հայրենիքի ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս մի պահ հիշենք, թե ինչ դժվարությունների գնով 1990թ. այս օրը ընդունեցինք Հայաստանի անկախության մասին հռչակագիրը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հիմա առավել, քան երբևէ անկախ պետականության պահպանման ծանրագույն փորձության առջև ենք կանգնած, և պետք է գործադրենք բոլոր ջանքերը հանուն մեր Հայաստանի անկախության, անվտանգության, կյանքի իրավունքի պաշտպանության»։