Այն հիշեցնում է նացիստական Գերմանիան. Լավրովը Զելենսկուն մեղադրել է թշնամանք հրահրելու մեջ
Օգոստոսի 24-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հրավերով կայցելի Բուդապեշտ: Հանդիպման նախօրեին նա հարցազրույց է տվել այդ երկրի մամուլի ներկայացուցչին: Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և հունգարական «Մագյար Նեմզետ» պարբերականի խոսակցության թեմաներից մեկը Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններն էին, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից բնիկ ժողովուրդների մասին օրենքի ստորագրումը, որենց թվին չեն դասվել ռուսները և հունգարացիները:
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի անկման միտումը «մտահոգիչ» է, քանի որ այն նման է նացիստների քաղաքականությանը:
«Իրականում մենք խոսում ենք մարդկանց՝ իրավունքների տարբեր կատեգորիաների արհեստականորեն բաժանման մասին, ինչը շատ նման է նացիստական Գերմանիայում գերիշխող գաղափարախոսությանը և պրակտիկային: Բոլորովին անընդունելի է Ուկրաինայում ներմուծել ազգային անհանդուրժողականության գաղափարախոսություն, որն ուղղված է հիմնականում ռուսների դեմ»,- ասել է նախարարը:
Լավրովը նաև հիշել է, որ ոչ վաղ անցյալում պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմենն Ուկրաինայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն օգտագործում ուկրաիներենը հորդորել է լքել երկիրը, իսկ նախագահ Զելենսկին, նրանց, ովքեր սիրում են Ռուսաստանը, խորհուրդ էր տվել «հեռանալ և իրենց տեղը փնտրել Ռուսաստանում»: Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել էր նման ծայրահեղական դրսևորումների վրա, սակայն արձագանք չի եղել:
«Մենք Կրեմենի և Զելենսկու այդ հայտարարությունները համարում ենք էթնիկ ատելության հրահրում: Ի դեպ, Եվրամիության երկրներում դրա համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Այսպես կոչված «հանգիստ դիվանագիտությունը», որի մասին մեր արևմտյան գործընկերները սիրում են խոսել, ակնհայտորեն չի գործում Ուկրաինայի դեպքում»,-ասել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան