«Հայաստան» դաշինք. Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք
«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարությունը Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին:
Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով:
Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում:
Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։
Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք»։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյան. ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
- Վերաքննիչը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
- Ա․ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
- Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան