Արդեն մեկ շաբաթ է Արցախի անտառներում բռնկված հրդեհը չի մարում
Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում և տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի:
Այրվել է հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ և բոխի տեսակի ծառեր:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես:
Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում է: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները և Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները՝ բաժնի պետ Արայիկ Դանիելյանի գլխավորությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան