Իտալիայում՝ Հռոմի մոտակայքում 1 եվրոյով տներ են վաճառվում
Իտալիայում 1 եվրո արժողությամբ տների շարունակվող վաճառքը իդեալական է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նոր կյանք սկսել երկրի որոշ հեռավոր անկյուններում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ ներկայացնելով նման առաջարկով հանդես եկող հերթական գյուղը, որը մայրաքաղաք Հռոմի մոտակայքում է: Խոսքը Մաենցա ավանի մասին է, որը գտնվում է Լացիո շրջանում:
Պատմական ավանում, որտեղ ժամանակին բնակվել են հովիվներն ու հնագույն ցեղերը, այժմ տասնյակ լքված տներ կան, որոնց համար էլ նոր բնակիչներ են փնտրում:
Քաղաքապետ Կլաուդիո Սպերդուտին նշել է, որ «վերածննդի» ծրագիր է գործարկում՝ նպատակ ունենալով նոր շունչ տալ իր հայրենի քաղաքին: Ընդհանուր առմամբ, մոտ 100 տուն է առաջարկվում հետաքրքրված անձանց: Տուն գնելու համար դիմումներն առաջին փուլում ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը:
Նրանք, ում կհաջողվի տուն ձեռք բերել Մաենցայում, պարտավորվելու են վերանորոգել տունը երեք տարվա ընթացքում և 5000 եվրոյի ծավալով ավանդի երաշխիք տալ, որը կվերադարձվի վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան