Արծվիկ Մինասյան. Այլևս ունենք պատանդառված երեք պատգամավոր
«Արմեն Չարչյանն այս ընթացքում իրեն դրսևորել է պատշաճ, պատշաճ վերաբերմունք է դրսևորել նաև իր պատգամավորական պարտականությունների նկատմամբ, նա որևէ խախտում թույլ չի տվել»,-լրագրողների հետ հանդիպմանը հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հետապնդում են իրականացնում այն անձանց ու ուժերի նկատմամբ, որոնք հակադրվում են կառավարման համակարգին, որն ուզում է տոտալ մենիշխանություն հաստատել Հայաստանում։
«Մենք գտնում ենք, որ սա հակաօրինական երևույթ է, գտնում են, որ պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի, և «Հայաստան» դաշինքի գործողություններում համապատասխանեն վերաբերմունք լինելու է իշխանությունների նկատմամբ»,-ասաց նա։
Ասուլիսի մասնակից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ այս պահին Հայաստանում կա պատանդառված երեք պատգամավոր։
«Ունենք պատանդառված պատգամավորության թեկնածուներ, քրեական գործերով «Հայաստան» դաշինքին ու ընդդիմությանն աջակցող հետապնդվող գործիչներ։ Երկիրը դավադիր պատերազմի մեջ ներքաշած, պարտության տարած, կորուստներ բերած, օտարի օրակարգը սպասարկող իշխանությունը հետևողականորեն պայքար է մղում հայրենիքի պաշտպանների նկատմամաբ, ավելին ոչ ավելի ոչ պակաս դիկտատուր հաստատելու գործողություններ է իրականցնում, չի էլ խորում դրա մասին բարձրաձայնել»,-ասսաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է դատախազության՝ Արմեն Չարչյանին կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոքը։ Փաստաբանը դատարանի որոշումը որակում է ապօրինի։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ». Չարչյանի նկատմամբ դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է և խայտառակ ապօրինություն
- Էրիկ Ալեքսանյան. ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
- Վերաքննիչը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
- Ա․ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
- Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից