Վերաքննիչը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանն ազատ էր արձակվել կալանքից 15 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչպես նաև երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։
Չարչյանին կալանավորեցին համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա, որտեղ նա ԲԿ աշխատակիցներին տեղեկացնում է, որ ինքն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, խնդրում է մասնակցել քվեարկությանը, հիշեցնում է Մայր Աթոռի դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ա․ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
- Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
- Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը. Պաշտպան
- Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
- Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու. Չարչյան