Տասը մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից
Բոսնիա Հերցեգովանիայում անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մրցողների թվում էր Հայաստանի 17 ներկայացուցիչ: Նրանց կեսից ավելին դարձել է մեդալակիր: Մեր փոքրիկների օգտին գրանցվել են երկու առաջին, երեք երկրորդ և հինգ երրորդ մրցանակ:
Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները ճանաչվել են երրորդը:
Մեր բռնցքամարտիկներին մրցավայր էին ուղեկցել մարզիչներ Արթուր Մելքումյանը, Արմեն Բաղդասարյանը և Հովհաննես Շարբաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում