ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց
ԲԴԽ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվեց:
ԲԴԽ տարածած հաղորդագրության համաձայն, նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդում և միջնորդել էր հետաձգել այն, իսկ այսօր նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որին միացավ նաև դատավոր Գագիկ Խանդանյանը. նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
ԲԴԽ-ն որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 15.00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում