Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր օգնականներին կարգադրել է դատավարություն պլանավորել, եթե արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հայտարարությունները թագավորական ընտանիքի մասին գնահատվեն որպես զրպարտություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Ամենավերևում զգացողությունն այսպիսինն է՝ ամեն ինչ սահման ունի ... Նրանք վարձում են փաստաբանների: Հարրիին և Մեգանին հասկացնում են և նրանք կհասկանան, որ կրկնվող հարձակումներն անընդունելի են», - ասել է իրազեկ աղբյուրը:
Նա նաև նշել է, որ 95-ամյա թագուհին «զայրացել» է հարձակումներից: Թագավորական ընտանիքի իրավաբան մասնագետներն այժմ կապ են հաստատում ընկերությունների հետ, որոնք զբաղվում են «զրպարտության և գաղտնիության հարցերով»:
Ըստ թերթի՝ հիմնականում իրավաբանները կուսումնասիրեն արքայազն Հարրիի հուշերի բովանդակությունը, որոնք պետք է թողարկվեն 2022 թվականին:
«Եթե գրքում ինչ -որ մեկը նշված է և ուղղակիորեն մեղադրվում է ինչ -որ բանում, դա կարող է լինել զրպարտություն, ինչպես նաև անձնական ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում», - ասել է աղբյուրը:
Սրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ թագավորական ընտանիքի փաստաբանները կարող են կապ հաստատել Penguin Random House գրքի հրատարակիչների հետ: Բուքինգեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություններ տալ:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը 9 ամսվա ընթացքում 9 անգամ ոստիկանություն են կանչվել
- Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին
- Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան