Էրիկ Ալեքսանյան. ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ, անդրադառնալով Վերաքննչ դատարանի որոշմանը, այն որակել է ապօրինի.
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․Մխիտարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
Որոշումն անշուշտ ապօրինի է, քանզի իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ էր կանխատեսել Արմեն Չարչյանի՝ գրավով ոչ պատշաճ վարքագիծը զսպելու հնարավորությունը, քանի որ շուրջ մեկ ամիս գտնվելով ազատության մեջ պարոն Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն փաստացի չէր կատարել։
Բացի դրանից, պրոֆեսորն այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայությամն դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն»։
Հարակից հրապարակումներ`
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
- Վերաքննիչը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
- Ա․ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
- Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
- Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը. Պաշտպան