Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
«1990 թվականի այս օրն ընդունվել է Հայաստանի Անկախության հռչակագիրը և այսօր, առավել քան երբևէ, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը մենք փայփայելու խնդիր ունենք»,-հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ Հայաստանի նախկին և ներկա ՄԻՊ-երի և ԱԺ համանուն հանձնաժողովի նախկին նախագահների հետ խորհրդարանում կազմակերպած հանդիպման ժամանակ:
Թովմասյանը հայտնեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ցանկացել է լսել հանձնաժողովի նախագահի և ՄԻՊ-ի պաշտոնները զբաղեցրած բոլորր նախկին պրոֆեսիոնալներին:
Պատգամավորը հայտարարեց, որ այս ընթացքում հանձնաժողովն աչքի է ընկել ՄԻՊ գրասենյակի հետ ակտիվ համագործակցությամբ և կարևորելով այդ աշխատանքների շարունակությունը, խնդրել է Լարիսա Ալավերդյանին ներկա գտնվել հանդիպմանը և կիսվել իր փորձով:
«Մենք գալիս ենք ոչ թե զրոյից սկսելու, այլ շարունակելու ենք նախորդների աշխատանքը և կարծում եմ՝ լավ ավանդույթ կլինի, որ մենք շարունակենք նախորդի աշխատանքը, այլ ոչ թե միշտ 0-ից սկսենք և մնանք տեղում»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Հանձնաժողովի նախագահը ներկաներին տեղեկացրեց, որ մարդու իրավունքների դաշտում արդեն կան մի քանի մարտահրավերներ և տեղեկացրեց, որ քիչ առաջ իրեն է զանգահարել փաստաբան Էլինար Վարդանյանը և ասել, որ Արմեն Չարչյանին կալանավորել են:
«Այսինքն, առանց ԱԺ համաձայնության, առանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարելու, դատարանը պատգամավորի կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից: ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր էր մտնել ԱԺ»,- հայտնեց Թովմասյանը և հավելեց, որ նույն իրավիճակում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյան և Արթուր Սարգսյանը:
Պարգամավորը ներկաների ուշադրուրթույունը հրավիրեց նաև ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման և ֆիզիկայի ինստիտուտի ավանի տարածքում ոստիկանության իրականացրած բռնությունների խնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան