Թբիլիսիում բռնաբարել են Դանիայից ժամանած զբոսաշրջիկին
Դանիայից` Վրաստան ժամանած զբոսաշրջիկը ներքին գործերի նախարարությանը պատմել է բռնաբարության դեպքի մասին:
«Մթավարի» հեռուստաալիքի հաղորդմամբ, 21-ամյա աղջիկը պնդում է, որ զոհ է դարձել մի տղամարդու, ում հանդիպել է Թբիլիսիի բարերից մեկում: Ենթադրաբար նա նույնպես օտարերկրացի է: Ըստ տարածված տեղեկատվության՝ բռնաբարությունը տեղի է ունեցել հյուրանոցի համարում:
Դեպքի մասին զբոսաշրջիկը պատմել է իր ծանոթին՝ Թբիլիսիի բնակչին, որը դեպքի մասին տեղյակ է պահել քննչական մարմիններին: Ենթադրյալ զոհին արդեն հարցաքննել են:
«Նա ինչ-որ բան է լցրել, քնեցրել է և բռնաբարել նրան», – լրագրողների հետ զրույցում ասել է օտարազգի կնոջ ծանոթը:
Jnews-ի հաղորդմամբ, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ներքին գործերի նախարարությունը դեռ չի հայտնում կասկածյալների ձերբակալության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա