Լավրովը խոսել է Հունգարիայում Sputnik V- ի արտադրության ծրագրերի մասին
Ներկայումս մշակվում են Հունգարիայում COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի արտադրության տարբերակները։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Ինչպես նշել է Լավրովը հունգարական Հունգարիան առաջին և մինչ այժմ միակ երկիրն է ամբողջ Եվրոպական Միությունում, որը լիցենզավորել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութը՝ այն ձեռք բերելով զգալի քանակությամբ:
«Մշակվում են Հունգարիայի տարածքում այս դեղամիջոցի արտադրության տարբերակները»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Լավրովը հայտնել է, որ Հունգարիա կատարած այցի ընթացքում հունգարական կողմի հետ քննարկման թեմաներից մեկը լինելու է «Sputnik V» պատվաստանյութը: Հունիսի սկզբին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Բուդապեշտը Մոսկվայի հետ քննարկում էր հունգարական գործարանում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի հնարավոր արտադրությունը:
Այսօր «Sputnik V»-ը գրանցված է 69 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,7 միլիարդ մարդ, կամ աշխարհի բնակչության մոտ կեսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները