Երկրի քայքայման նոր փուլ ենք մտել. Լարիսա Ալավերդյան
«Ալիևի հայտարարությունները, սահմանին կրակոցները նորություն չեն, շարունակական բնույթ կրող քաղաքականություն է»,- ասուլիսում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա, այն անօգնական քայլերը, որոնք ձեռնարկվում է ՀՀ կառավարության կողմից, ուղղակի ցույց են տալիս, որ երկրի կառավարիչները չեն տիրապետում իրավիճակին:
«Ադրբեջանն ուղղակի մեզ սպառնում է ու հստակ ազդակներ է տալիս, որ Զանգեզուրի միջանցքը բացելու է ուժով ոչ թե նրա համար, որ Նախիջևանն ու Ադրբեջանն իրար միացնի, ինչպես պնդում էին նախկինում, այլ որ հենց դա ծառայի ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք գալուն ու բնակվելուն»,- ասաց Լ. Ալավերդյան:
Իրավապաշտպանի խոսքով, այս իշխանությունները ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք հավասարազոր են Ադրբեջանին և Թուրքիան հրավիրել պատերազմ սկսել:
«Երբ որ ասում են պատերազմը պայմանավորված էր, ինձ համար որպես արդյունքով դատող անձի, հստակ է՝ ամեն ինչ արվել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ նորագույն զինատեսակներով հարձակվի Արցախի, այն է մեծ Հայաստանի մի մասի վրա»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակում հայտարարել մոբի մասին ու դրանով ապացուցել, որ ինչ-որ ձևով կարող են ապահովել երկրի անվտանգությունը, քաղաքական առումով անմեղսունակության նման մի բան է:
«Ո՞ւր է բանակը: Ինչո՞ւ չեք խոսում բանակի ուժեղացման, առնվազն այն չքայքայելու որոշակի քայլերի մասին:
Զարմանում եմ՝ խոսում ենք մոբի մասին ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի աներձագը, որը Հայաստանում հիմա ամենաբարձր պաշտոնն է, ամենաունակ ու իմաստուն քաղաքագետներից է, խոսում է մոբի գործողությունների մասին որպես փրկության քարտ»,- ասաց նա:
Նա սթափության կոչ արեց:
«Պետք է հստակեցնել, որ այն ուժերը, որոնք եկել էին 1990-ականներից սկզբից, այն ուժերը, որոնք եկել էին 2018 թվականից, այսպես կոչված վերընտրվել են, կատարում են նույն ծրագիրը՝ Հայաստանը դարձնել տարածք, միջանցք և պարզապես դա ծառայում է թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերին՝ առնվազն ամբողջովին հայությանը դուրս մղել այս տարածքից ու շարունակել, եթե հաջողեն, ավարտել հայերի ցեղասպանությունը»,- նշեց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ բանակը հետընթաց է ապրում բոլոր ուղղություններով, ոչ միայն կազմաքանդվում է, մթնոլորտն այնտեղ այնպիսին է, որ ծնողները չուզեն իրենց երեխաներին ուղարկել բանակ:
Լ.Ալավերդյանն ընդգծեց՝ չի կարելի, պահանջ է՝ վերջացրեք, դադարեցրեք բանակի քայքայումը:
«Այն ինչ արվում էր, չի վերջացել նոյեմերի 9-ին, երկրի քայքայման նոր փուլ ենք մտել:
Միշտ ասել եմ՝ դեմ եմ աղետալի սեցենարների: Այսօր ստիպված եմ ասել բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս աղետի սցենարը՝ սա ամենաաղետալի սցենարն է»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լարիսա Ալավերդյան․ Մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով հոգեբանական ահաբեկչության հետ
- Բոլոր նրանք, ովքեր ունեն ամբողջովին հայեցի հայեցակարգ, Փաշինյանի համար թշնամիներ են. Լարիսա Ալավերդյան
- Փաշինյանին ընտրողները նպաստում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ավարտին հասցնեն Հայոց ցեղասպանությունը. Ալավերդյան
- Դա տեսակի հետապնդում է. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան