Հնդկաստանում քարկոծման փառատոնին վիրավորվել է ավելի քան 70 մարդ
Առնվազն 75 մարդ վիրավորվել է հյուսիսային Հնդկաստանում Բագվալ քար նետելու ամենամյա փառատոնին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Փառատոնը տեղի է ունեցել ամեն տարի Հնդկաստանի Ուտարականդ նահանգի Դևիդհուրա տաճարում` ի պատիվ լիալուսնի օրվան: Տոնի ժամանակ հավատացյալները քարեր են նետում՝ թափվող արյունով գոհացնելու իշխող աստվածությանը:
Միջոցառումից հետո 75 տուժածներ բժշկական օգնության կարիք են ունեցել:
Ըստ թերթի՝ 2013 թվականին Ութարախանդ նահանգի դատարանը վճռել է, որ տեղի բնակիչները քարերը պետք է փոխարինեն մրգերով և ծաղիկներով: Այնուամենայնիվ, հավատացյալները կարծում են, որ «արյունոտ զոհաբերության» բացակայությունը դժբախտության կհանգեցնի:
«Փառատոնի սկզբում մենք պտուղներ նետեցինք և խնդրեցինք ծխականներին քարեր չօգտագործել, բայց նրանք պնդեցին, քանի որ հավատում են այս ծեսին»,- ասել է տաճարային համայնքի անդամը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա