Ուրիշի համար փոս փորողն ինքն կընկնի փոսը. Ղրիմից՝ պատասխան Թուրքիային
Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը «Ղրիմի հարթակ»-ի գագաթնաժողովին Թուրքիայի աջակցությունը գնահատել է անազնիվ քայլ և հիշել հին ռուսական ասացվածքը:
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Թուրքիան «Ղրիմի հարթակի» ստեղծման առաջին իսկ օրերից նրա աշխատանքին աջակցել է և շարունակելու է աջակցել: Նրա խոսքով, հարթակը կդառնա արդյունավետ գործիք «ապօրինի բռնազավթված Ղրիմի ազատագրման համար»:
«Ցավոք, Անկարան անազնիվ դիրք է գրավել՝ աջակցելով ընդդեմ Ռուսաստանի տարածքային ամբողջականության ամերիկակիևյան սադրանքին: Նման քաղաքականությունը հաշվի չի առնում մեր ընդհանուր պատմության Թուրքիայի համար դժվարին էջերը, և չպետք է նորից տրվել դրանց թարմացման գայթակղությանը: Միջազգային հարաբերություններում տարածքային ոտնձգության քաղաքականությունը նման է ռուսական ասացվածքին՝ պետք չէ մեկի համար փոս փորել, չմտածելով, որ դու ինքդ դրա մեջ կընկնես»,-«ՌԻԱ նովոստի»-ին ասել է Մուրադովը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է լավ հիշի, թե ինչպես մի քանի տարի առաջ հենց Ռուսաստանի ղեկավարությունն էր, որ օգնեց Էրդողանին խուսափել պետական հեղաշրջումից:
«Օրինակ՝ Թուրքիայում ապրող Ղրիմի թաթարները, որոնք պաշտպանում են Ղրիմի ռուսական կարգավիճակը, դիմել են Թուրքիայի ղեկավարությանը՝ Մոսկվայի հետ հարաբերություններում ազնիվ և արժանապատիվ լինելու համար: Տեսնենք, արդյոք թուրքական իշխանությունները կլսեն նրանց: Ղրիմցիները պարզ և լեգիտիմ ընտրելով իրենց ճակատագիրը, երբեք անտարբեր չեն լինի իրենց ժողովրդից իրենց հայրենի հողից իրենց «ապաօկուպացման» մասին օտարների փորձերի հանդեպ»,-ընդգծել է Ղրիմի մշտական ներկայացուցիչը:
Ուկրաինայի նախաձեռնությամբ օգոստոսի 23-ին Կիևում կայանալու է «Ղրիմի հարթակ»-ի գագաթնաժողովը: Այն կքննարկի Ղրիմի «վերադարձի» հարցը: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով, գագաթնաժողովին կմասնակցի 44 երկիր և միջազգային կազմակերպություն: Գագաթնաժողովին Թուրքիան կներկայացնի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: