Դատախազությունն ամեն գնով ուզում է Չարչյանին ազատությունից զրկել․ Փաստաբան
Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Որևէ հիմք, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու, իրակականում չկար։ Ի սկզբանե հիմքը եղել է այն, որ լինեով ազատության մեջ վերջինս ազդեցություն կգործադրի դատավարության մասնակիցների վրա, զուտ այն հանգամանքով, որ նա ԲԿ-ի տնօրենն էր։ Նա հիմա այդ կարգավիճակում չի գտնվում, հետևաբար նման մտավախություն այլևս գոյություն չունի։ Ակնհայտ է, որ այս որոշումն ապօրինի է։ Դատախազությունն ամեն գնով ուզում է պարոն Չարչյանին ազատությունից զրկել»,- նշեց փաստաբանը։
Ալեքսյանյանի խոսքով՝ պետությունը չի կարող կամայական գործողություններ կատարել։
«Բոլոր գործողությունները պետք է լինեն դատավարական։ Այստեղ այդ դատավարական նպատակը չկա»,- ասաց նա։
Փաստաբանը նաև շեշտեց, որ անկախ այն բանի , որ այս գործն ունի քաղաքական երանգ, բոլոր դեպքերում, պայքարը շարունակելու են իրավական դաշտում։
Նրա խոսքով՝ Չարյանին ազատությունից զրկելով հարցը փակված չեն կարող համարել։
«Միանշանակ պայքարը շարունակելու ենք։ Պարոն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ։Դա իրենց ճաշակով է, ճաշակով չէ,կամ ցանկությունից է բխում, թե՝ ոչ, կարևորը դա չէ։ Կաևորը՝ արդարությունը վերականգնելն է» ,- եզրափակեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի սկզբանե գործը կառուցված էր «ոչնչի» վրա․ Արմեն Չարչյան
- «Պատիվ ունեմ». Չարչյանի նկատմամբ դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է և խայտառակ ապօրինություն
- Էրիկ Ալեքսանյան. ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
- Վերաքննիչը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
- Ա․ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
- Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան