Պակիստանի բանակի սպա է սպանվել է Աֆղանստանին սահմանակից տարածքներում
Պակիստանի բանակի մեկ սպա զոհվել է, երկու զինվոր վիրավորվել կիրակի օրը Աֆղանստանին սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանում: Ինչպես գրում է «The Express Tribune» թերթը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, նրանց մեքենան պայթել է Տոբո գյուղի մոտակայքում՝ գրոհայինների կողմից տեղադրված ինքնաշեն ականի վրա:
Նույն օրը Հյուսիսային Վազիրիստանի Բոյա շրջանում հետախուզական գործողության ժամանակ Պակիստանի հատուկ ջոկատայինները ոչնչացրել են տարածաշրջանում գործող անջատողական խմբավորումներից մեկի զինյալին: «The Express Tribune» թերթի տարածած լուրը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
Անջատողականները հանդես են գալիս Հյուսիսային և Հարավային Վազիրիստանում այսպես կոչված «Վազիրիստանի իսլամական պետության» ստեղծման օգտին: Նրանց հարձակումները վերջին ամիսներին աճել են հարևան Աֆղանստանում թալիբների ռազմական հաջողությունների ֆոնին:
Վազիրիստանը գտնվում է Պակիստանի այդ ցեղերի բնակության գոտում՝ Աֆղանստանի հետ սահմանին: 2009-ի դեկտեմբերին Պակիստանի կառավարությունը հայտարարեց անջատողականների նկատմամբ հաղթանակի մասին, որոնք հայտարարել էին «Վազիրիստանի իսլամական պետության» ստեղծման մասին: Ներկայումս այս շրջանի մի շարք տարածքներ շարունակում են մնալ այդ ցեղի վերահսկողության տակ, որտեղ զինված խմբավորումների թիվը հասնում է մոտ 35 հազարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան