Պեսկովը «Ղրիմի հարթակ» համաժողովն անվանել է հակառուսական միջոցառում
Կրեմլում կարծում են, որ «Ղրիմի հարթակը» հակառուսական նախաձեռնություն է: Այս մասին տեղեկիացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Մենք այդ միջոցառումը դիտարկում ենք որպես չափազանց ոչ բարեկամական մեր երկրի հանդեպ: Մենք կտրականապես չենք ընդունում նման պնդումները ռուսական շրջանի՝ Ղրիմի նկատմամբ»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «Ղրիմի հարթակ» համաժողովի աշխատանքի մեկնարկը «հետհաշվարկի սկիզբն է մինչև թերակղզու վերադարձը»:
Կիևում անցկացվելիք համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 44 երկրի և միջազգային կազմակերպության ներաայացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մեկնաբանել է Մերկելի խոսքերը Դոնբասի հակամարտության վերաբերյալ
- Կրեմլը բացահայտում է Մերկելի՝ Ռուսաստան կատարած այցի մանրամասները
- Զելենսկին ցանկացել է մեկ բաժակ շամպայն խմել Ղրիմում