Պուտինը կոչ է արել կանխել արմատական իսլամիզմի մուտքը ՀԱՊԿ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում կանխել Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ երկրների տարածք և զինյալների շարքեր քաղաքացիների հավաքագրումը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ներկայացնելով երկուշաբթի անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի մանրամասները:
«Ընդգծվել է, որ կարևոր է բացառել արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներ և կանխել մեր երկրների քաղաքացիների հավաքագրումը ծայրահեղականների շարքերում՝ ներառյալ սոցիալական ցանցերի և ինտերնետի օգտագործմամբ: ՀԱՊԿ-ը պետք է այս առումով ուշադիր հետևի, թե ինչպես կզարգանան իրադարձություններն»,-ասել է Պեսկովը:
Աֆղանստանի իրավիճակին նվիրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ՝ տեսաժողովի ձևաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա