ՌԴ քաղաքացին լողալով փախել է Ճապոնիա
Ռուսական Կունաշիր կղզուց ճապոնական Հոկայդո լողալով անցած ռուսաստանցին Ուրալի 40-ամյա բնիկ է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հարավային Կուրիլ քաղաքի շրջանի վարչակազմին:
«Նա ապրում էր Ուրալում: Ինտերնետում «դալ հեկտար» էր ստացել Կունաշիր կղզում՝ Գոլովնինո գյուղի մոտ, և մեզ մոտ է եկել երեք տարի առաջ: Նա ապրում էր Դուբովոե գյուղում՝ լքված տանը: Նա տարբեր տեղերում աշխատում էր կես դրույքով, Խանութներում տուփեր էր տեղափոխում, ինչ-որ տեղ տրակտորի վրա էր աշխատում»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով, տղամարդուն գյուղում փնտրում էին օգոստոսի 17-ից: Օգոստոսի 19-ին նա բերման է ենթարկվել ճապոնական Շիբեցու քաղաքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ քաղաքացին ինքնուրույն անցել է Կուրիլյան կղզիներից դեպի Ճապոնիայի Սապորո քաղաք՝ ապաստան հայցելու համար: Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, տղամարդը անցել է Կունաշիրայի Կուրիլյան լեռնաշղթայի ռուսական կղզուց մինչև ճապոնական Հոկայդո կղզին 20 կմ հեռավորության վրա: Թե կոնկրետ ինչպես է նա լողացել, չի նշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա