«Նոր Ալիք». Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանն առաջատար է
Սոչիում շարունակվում է «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը: Մրցութային երկու օրերի արդյունքներով Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը 179 միավորով առաջատարն է: Եվ առաջին, և երկրորդ մրցութային օրերին նա առաջին հորիզոնականում է եղել՝ համապատասխանաբար 90 և 89 միավորներով:
«Նոր Ալիք» մրցույթին մասնակցում է 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, 11 ներկայացուցիչ։
«Նոր Ալիք»-ի մրցութային օրերն են՝ օգոստոսի 21, 22 և 24: