Սենոր Հասրաթյան. 28 տարի առաջ մենք նպատակային էինք ու պարտադրող, իսկ այսօ՞ր
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ուղիղ 28 տարի առաջ՝ այս օրը, համաձայն ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի թիվ 011 մարտական հրամանի, Կենտրոնական (Ստեփանակերտի) պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Սամվել Կարապետյան) խնդիր ստացավ 4 միավոր տանկերի, 3 հետևակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի և հակատանկային միջոցների օժանդակությամբ, նախ ազատագրել դեռևս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջաբրայիլ:
Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թևից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը, խնդիր ունենալով՝ կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը Հորադիզ ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի: Առաջադրանքը կատարվեց փայլուն կերպով: Օգոստոսի 23-ին հայկական ուժերն անցնելով գրոհի, հաշված ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը և վերահսկողության տակ առան Ջաբրայիլ ռազմակայանը...
...28 տարի առաջ ՄԵՆՔ այդպիսինն էինք՝ նպատակային ու պարտադրող. իսկ այսօ՞ր... ՄԵՆՔ պարտավոր ենք նորից վերագտնել ՄԵԶ...
Հ.Գ.- Եվ, որպես ամփոփում, մի հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր, ինքնախաբեությամբ տարված, պատմությունը դիտարկում են 100 տարվա կտրվածքով. Ջաբրայիլ բնակավայրը մինչև 1750 թվականը, Ջրական հայկական անվամբ, մտնում էր պատմական Արցախ նահանգի Դիզակի Մելիքության մեջ, որտեղ բնակիչները հայեր էին և ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Իրական խաղաղությունը գալիս է, երբ ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է հակառակորդը
- Սենոր Հասրաթյան. Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է
- Այսօր մենք ազգովին գտնվում ենք անընդունակների կողմից կառավարվող նավի մեջ. Սենոր Հասրաթյան
- Ժողովուրդ, սա իրոք, գերեզմանափոր է. Սենոր Հասրաթյան
- Սրանց մերժելը պայքար է գոյության համար. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է լալկվել
- Այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից. Սենոր Հասրաթյան
- Երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ հանրույթի. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան