ԲԴԽ-ում դատավոր Սերգեյ Մարաբյանի գործի քննությունը հետաձգվեց
Այսօր ՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում հետաձգվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը չէին ներկայացել նիստին՝ միջնորդելով հետաձգել այն:
Խորհուրդը որոշել է հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16.30-ին:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց
- Դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ում կքննվի դռնփակ կարգով
- Դատավոր Հովհաննիսյանը խնդրում է ԲԴԽ-ում նիստի չներկայանալ
- ԲԴԽ-ն պատգամավորներին հորդորում է լինել զուսպ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին