Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները երեք մեդալ են նվաճել
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Ուֆայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ երևանցի Սահակ Հովհանիսյանը / 67 կգ / և գյումրեցի Կարեն Խաչատրյանը / 82 կգ / գրավել են երկրորդ տեղը և կանգնել պատվանդանի փոխչեմպիոնի աստիճանին:
Երրորդ տեղով բավարարվել է երևանցի Շանթ Խաչատրյանը / 72 կգ/:
Հավաքականը մրցավայր էր ուղեկցել ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին