Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
«Հիմա Ազգային ժողովի ամբոինին կանգնած անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել…»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը:
Նշենք, որ այդ պահին ԱԺ ամբիոնի մոտ կանգնած էր Նիկոլ Փաշինյանը, ով կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելուց հետո պատասխանում էր պատգամավորների հարցերին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց տիկին Մկրտչյանին՝ նախազգուշացնելով…
Դահլիճից լսվեցին ձայներ:
«Կապիտուլյանտների կողմից ձայնը…»,- ասաց Աննա Մկրչտյանը:
Ալեն Սիմոնյանը լռության կոչ արեց. «Անջատեք տիկին Մկրտչյանի բարձրախոսը: Հրաչյա Հակոբյան նախազգուշացում, հաջորդ անգամ ձեզ դուրս կհրավիրեմ: Լռություն: Պարոն Սուքիասյան: Պարոն Եղոյան Նախազգուշացում: Բաքոյան: Տիկին Մկրտչյան, մի ստիպեք ձեզ զրկեմ խոսքի իրավունքից: Դուք հարց չէիք տալիս, սադրում էիք, ես այդպես ճիշտ գտա: Վերջին անգամ եմ զգուշացնում, խնդրում եմ ձեզ մի ստիպեք… Վերջացրեք:
Մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից զրկում եմ ձեզ»:
Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց ընդդիմադիր պատգամավոր դիտարկմանը՝ նշելով, որ իրեն ուղղված հարց չի հնչել, արձագանքելու անհրաժեշտություն չկա:
Հաջորդ հարցը տվեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Նախ առաջինը կուզենայի լսել ձեր վերաբերմունքը ձեր թիմակիցների կողմից հնչող ռեպլիկների վերաբերյալ»,- դիմելով ամբիոնին կանգնած Փաշինյանին՝ ասաց Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ կարծիքով բավականին զուսպ, նույնիսկ մեղմ են արձագանքում»:
Դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ:
«Ես հեռացնում եմ ձեզ, տիկին Մկրտչյան, նիստերի դահլիճից, տվյալ օրվա ավարտը: Լքեք դահլիճը, այլապես ստիպված կլինեմ անվտանգության աշխատակիցներին խնդրել ձեզ հեռացնեն դահլիճից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Այնուհետև անվտանգության աշխատակիցներին հրավիրեց՝ տիկին Մկրտչյանին ուղեկցելու դուրս:
«Դուք չեք կարող…»,- ասացին ընդդիմադիր պատգամավորները:
«Դա հետո կքննարկեք, թե ես ինչ կկարողանամ»,- նշեց Սիմոնյանը՝ հայտարարելով 20 րոպե ընդմիջում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում արտադրողականության շատ վատ ցուցանիշ ունենք և ջրի 60 % կորուստ. Փաշինյան
- Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելը միայն իշխանության խնդիրը չէ
- 44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ. Նիկոլ Փաշինյան
- Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Գեղամ Մանուկյան
- Մինասյան. Կմնանք դահլիճում, հարցեր կտանք՝ բացահայտելու խմբակի կատարած հանցանքները
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան