Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
«Անվտանգության աշխատակիցները «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանին վնասեցին, վերնաշապիկը պատռեցին»,- ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը:
Նա նշեց, որ նախագահող Ալեն Սիմոնյանն իր իրավունքները չարաշահելով՝ դուրս հրավիրեց պատգամավոր Աննա Մկրտչրյանին:
«Բռնի ուժ կիրառելով՝ երիտասարդ աղջկան քաշեցին, հանեցին դուրս»,- կրկնեց Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց