
Արսեն Բաբայան. Որևէ մեկն իրավունք չունի արգելել լրագրողների բողոքի ակցիայի անցկացումը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.
«Լրագրողներն ԱԺ օթյակում բողոքում են իրենց մասնագիտական իրավունքների ոտնահարման դեմ և այդ նպատակով են անցկացնում բողոքի ակցիան:
Որևէ մեկն իրավունք չունի արգելել նշված բողոքի ակցիայի անցկացումը, առավել ևս, որ ակցիայի շրջանակներում որևէ կերպ չի խոչընդոտվում ԱԺ բնականոն գործունեությունը:
Լրագրողներն օգտվում են թիվ մեկ որոշում ընդունողներին լսելի և տեսանելի լինելու իրենց ունեցած իրավունքից: Պաստառները, որ ընդամենը փոքր թղթերի վրա գրառումներ են, միջոց են լսված լինելու իրենց արդարացի պահանջն արտահայտելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին