«Կալաշնիկովն» արտադրել է Android-ով աշխատող խելացի հրազեն
«Կալաշնիկով» ընկերությունների խումբը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) «Արմիա-2021» միջազգային ռազմարդյունաբերական ֆորումին ներկայացրել է MP-155 Ultima նորագույն խելացի հրազենի սերիական տարբերակը: Այս մասին գրում է «ТАСС» գործակալությունը,վկայակոչելով «Կալաշնիկով»-ի մամուլի ծառայությանը։
«Արմիա-2021 ֆորումում մենք ներկայացնում ենք MP-155 Ultima խելացի հրազենի սերիական տարբերակը: Անցած տարվա ընթացքում արմատապես վերափոխվել է դրանում գտնվող անհատական համակարգիչը. այժմ այն աշխատում է Android համակարգով: Դիզայնը նաև հարմարեցվել է այնպես, որ հնարավոր լինի հրազենն օգտագործել անջատվող կոթով՝ միայն ատրճանակի բռնակով», – հայտնել են մամուլի ծառայությունից:
MP-155 Ultima հրազենն առաջին անգամ ներկայացվել է մեկ տարի առաջ «Արմիա-2020» ֆորումին: 2021 թվականի փետրվարին Աբու Դաբիում IDEX 2021 ցուցահանդեսում տեղի է ունեցել այս զենքի համաշխարհային պրեմիերան: Ultima հրազենը կառուցված է մոդուլային սկզբունքով հիմքի վրա, ինչը թույլ է տալիս սեփականատիրոջը հարմարեցնել այն: Արտաքին տարրերը պատրաստված են ավիացիոն ալյումինի խառնուրդից և բարձր տեխնոլոգիական պոլիմերներից: Զենքն ունի ներկառուցված անհատական համակարգիչ՝ թվային էկրանով, ժամացույց, կողմնացույց, վայրկյանաչափ, կրակոցների հաշվիչ և փամփուշտների մնացորդի ցուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում