Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելը միայն իշխանության խնդիրը չէ
«Իսկ կարող է մեր անվտանգության ապահովման գործընթացը տեղի ունենալ միայն ՀՀ շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը»,-ներկայացնելով կառավարության 2021-26 թթ գործունեության ծրագիրը՝ խորհրդարանում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այն ֆունադամենտալ հարց է, որը Հայաստանի մեր 30 ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել:
Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենապաստ միջավայր ստեղծելն է, բայց և խոստովանեց, որ այն միշտ էլ ձևակերպված է եղել պետության օրակարգում, բայց գործնական գործընթացների համատեքստում ուշադրություն չի դարձրել մի շատ կարևոր հանգամանք:
«Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել մեր շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար, ընդորում փոխադարձության սկզբունքով՝ ոչ ավել ոչ պակաս»,-հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ որքան ուզում ենք, որ միջավայրը բարենպաստ լինի Հայստանի համար, նույնքան պետք է Հայաստանը բարենպաստ դարձնենք միջավայրի համար:
Ըստ կառավարության ղեկավարի՝ այն Հայաստանի անվտանգության ռազմավարական մարտահրավերն է, բայց և խոստովանեց, որ չի առաջարկում խնդրի գործնական լուծումներ այլ բոլորի ուշադրությունն է հավիրում դրա վար:
Ըստ Փաշինյանի, տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ապաշրջափակումը դիտվել է որպես անվտանգության կարևոր գործոն և սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կամ խորացումը կառավարության համար առաջնային է, իսկ թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության, անվտանգության համար, և թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային քաղաքականության կարևոր առանցք:
Նիկոլ Փաշինյանը չժխտեց, որ հարևան ոչ բարեկամ պետությունները հայերին վերացնելու խնդիր են դրել, բայց հարց տվեց, թե արդյոք այդ սպառնալիքի կառավարումը ամենօրյա աշխատանքի մաս չպետք է դարձնել:
«Այն փաստը, որ մենք մեր տարածաշրջանում թշնամության օբյեկտ և սուբյեկտ ենք, անխուսափելիորեն ազդում է տարածաշրջանի մեր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա»,-ասաց կառավարության ղեկավարը և հավելեց. «Տարածաշրջանում թշնամության մթնոլորտի կառավարման և հաղթահարման թեման կարող է դառնալ մեր քաղաքականության և համագործակցության առանցք, որը կարող է հետաքրքիր լինել նաև տարածաշրջանի մյուս երկրներին»:
Ըստ Փաշինյանի, խաղաղության համար բոլոր «գորգոռոցներն ու հայհոյանքները» պետք է լռեն և պետք է խոսեն փաստարկներով և վերլուծություններով ռացիոնալ լուծումները:
Կառավարության առաջնորդը կրկին շեշտեց, որ այդ խնդիրների լուծումը չի կարող լինել միայն իշխանության օրակարգի մաս, այլ նաև հանրային տարբեր սուբյեկտներինը և իր խոսքում բազմիցս շեշտեց, որ անվանգության ներկայացված հայեցակարգին հավանություն է տվել ժողովուդը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Գեղամ Մանուկյան
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Արծվիկ Մինասյան. Այլևս ունենք պատանդառված երեք պատգամավոր