44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ. Նիկոլ Փաշինյան
«Կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում»,- Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը»,- նշեց նա:
Նրա խոսքով, այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար:
«Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունն ու դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է Հայաստանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքում է ԱԺ նիստերի դահլիճը. Վանեցյան
- Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Գեղամ Մանուկյան
- Մինասյան. Կմնանք դահլիճում, հարցեր կտանք՝ բացահայտելու խմբակի կատարած հանցանքները
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- «Ռազմինֆո». Պատերազմի ավարտից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի
- Լարիսա Ալավերդյան. Պետք է մարդ անզգա լինի, որ հայտարարի՝ պլյուս, մինուս 50 զոհ
- «Մեր զոհերի թիվը 4000-ի կարգի է՝ պլյուս-մինուս 50». Նիկոլ Փաշինյան
- Մեր զոհերի մեծ մասը 2000-2002 թթ. ծնված էին..., ո՞նց վերանայենք դրանց նկատմամբ վերաբերմունքը. Արթուր Թովմասյան
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ