Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից. «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ.
«Ազգային ժողովի պատգամավորի անձեռնամխելիությունը պառլամենտարիզմի և Ազգային ժողովի պատգամավորի գործունեության կարևորագույն երաշխիքներից է։
Առանց նշված երաշխիքի հնարավոր չէ ունենալ հրամայական մանդատով չկաշկանդված օրենսդիր մարմին, սեփական խղճով և համոզմունքներով առաջնորդվող պատգամավորներ։
Սակայն վերաքննիչ դատարանն օգոստոի 23-ին առանց Ազգային ժողովի համաձայնության որոշում է կայացրել կալանավորել 21 օր առաջ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանին։
Վերոնկարագրյալը ոչ միայն պարզապես Սահմանադրության 96-րդ հոդվածի կոպտագույն խախտում է, այլև բացահայտ արհամարհանք Ազգային ժողովի պատգամավորի անձեռնամխելիության ինստիտուտին։
Հետևաբար՝ այս դատական ակտը չի կարող հանգեցնել դատավարական հետևանքների։
Արմեն Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից։
Քանի դեռ չկա Արմեն Չարչյանին ազատությունից զրկելը թույլատրելու մասին Ազգային ժողովի որոշում, որևէ պետական մարմին, այդ թվում՝ քրեակատարողական ծառայությունը, չի կարող կատարել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն ամեն գնով ուզում է Չարչյանին ազատությունից զրկել․ Փաստաբան
- Ի սկզբանե գործը կառուցված էր «ոչնչի» վրա․ Արմեն Չարչյան
- «Պատիվ ունեմ». Չարչյանի նկատմամբ դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է և խայտառակ ապօրինություն
- Էրիկ Ալեքսանյան. ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
- Վերաքննիչը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել
- Ա․ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով
- Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
- Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը. Պաշտպան
- Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան