Պուտին․ Ռուսաստանը չի ներգրավվի Աֆղանստանի հակամարտությանը
Ռուսաստանը չի ներգրավվի Աֆղանստանում զինված հակամարտության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում տիրող իրավիճակին, բայց չենք միջամտելու, առավել ևս՝ ներգրավվելու «բոլորը բոլորի դեմ» զինված հակամարտությանը։
Դուք գիտեք, թե ինչ դժվար, տագնապալի իրավիճակ է ստեղծվել այսօր Աֆղանստանում: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին, նաև ակտիվորեն համագործակցում ենք ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կոնգրեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները