Պռոշյանի գործարան. Խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի
Պռոշյանի կոնյակի գործարանում լիզինգի պետական աջակցության ծրագրով կառուցվում է 1500 քմ պահեստ, որը հագեցած է լինելու կառավարման ժամանակակից համակարգերով։
Էկոնոմիակայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, պետաջակցության ծրագրի շրջանակում գործարանը ձեռք է բերել մամլման և մթերման նորագույն սարքավորում. գործարանն այս տարի շուրջ 10,000 տոննայով ընդլայնելու է պահամանների ծավալը, ինչի շնորհիվ ավելանալու են վերջինիս արտադրական կարողությունները։
Գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի։ Առաջիկայում նախատեսում են իրականացնել նաև խնձորի մթերումներ։
Որակի ստուգման նպատակով արդեն մեկ տարի է, ինչ գործարանում գործում է գերմանական գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա։
Արարատի գինու գործարանն արտադրական հզորությունների ավելացման արդյունքում այս տարի գործարանը գինու արտադրության նպատակով ընդլայնել է արտադրական կարողությունները շուրջ 950 տոննայով, ինչը թույլ կտա ավելի շատ խաղող մթերել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան