Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կապիկությանը. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
«Ի՞նչ եք մտածում՝ երբ եք պատրաստվում վերջ տալ Ազգային ժողովի այս ազատազրկմանը, այս կապիկությանը»,- այս հարցն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ երեկ առավոտյան եկել է ԱԺ, ամեն ինչ խաղաղ էր, ընդամենը 1-2 ոստիկան է եղել տարածքում:
«Այսօր պատկերը բոլորովին այլ էր՝ հարյուրավոր ոստիկաններ, հարյուրավոր զինվորներ, ամեն քայլափոխի ավտամոտավորները, ՊՊԾ ամբողջ ղեկավարությունը: Ի՞նչն է տարբերություն: Երեկ դուք չկայիք, այսօր, կարծեմ, այստեղ եք: Սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում: Վախ չափելու բազմաթիվ ձևեր կան: Ազգային ժողովի դարպասները բացել էիք, տարածքն իբր վերադարձրել քաղաքացիներին: Ի՞նչ է փոխվել:
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այսօր այս դահլիճում, իրոք, հանցագործություն է, անօրինականություն է: Ազգային ժողովը որպես պետական ինստիտուտ, իմ տպավորությամբ, փաստացի ազատազրկվել է պատգամավորներով, լրագրողներով»,- Փաշինյանին ուղղված հարցում՝ ասաց Ա. Վարդանյանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանի կառավարությունը ստացել է շատ հստակ մանդատ ու առանց սեթևեթանքների այդ մանդատն իրագործելու է: Հայաստանում պետական ինստիտուտները, ժողովրդի իշխանությունը, ժողովրդի մանդատը պաշտպանված է լինելու՝ ուզում է դուր գալ որևէ մեկին, ուզում է դուր չգա»:
Ա. Վարդանյանը մեկ այլ հարցով դիմեց Ն.Փաշինյանին. «Եթե ձեզ ասեին, որ 2018 թվականին ձեր իշխանության գալը այսպիսի աղետալի հետևանքներ է ունենալու Արցախի ու Հայաստանի համար, դարձյալ կգնայի՞ք իշխանության թավշյա բռնազավթման»:
Փաշինյանն ասաց. «Պարոն Վարդանյան, եթե, ասեին… Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ վստահ գիտեք, թե ինչ էր տեղի ունենալու եթե 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի չունենար: Եթե դուք գիտեք, թե ինչ էր տեղի ունենալու, ասեք:
Ես գիտեմ, թե ինչ էր տեղի ունենալու. և բանակցային բովանդակության, և բանակում տեղի ունեցած պրոցեսների մասին հայտարարել եմ մի քանի անգամ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Վերջին անգամ դուք ե՞րբ եք կորցրած տարածքներում եղել, ի՞նչ եք տեսել էդ տարածքներում
- ժողովրդավարություն ասելով նկատի ունեք լրագրողներից ձեր պանիկ փախուստը. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
- Գյուղատնտեսը՝ Փաշինյանին. Մի քանի հատ թվե՞մ՝ ինչեր ենք կորցրել
- Արթուր Վանեցյան. Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
- Ձեր իշխանության օրոք է սկսվել շփոթը. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
- Ռուբեն Մելիքյան. Պետք է դիմել ՍԴ և պահանջել ԱԺ նախագահի հրաժարական
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Շատ հնարավոր է, որ ինչ-որ բան եղել է կազմակերպված. Փաշինյանը՝ արցախյան պատերազմի մասին
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- Տեսլական եք ներկայացնում, բայց մարդկանց կյանքի տարրական իրավունքի հարցը չեք կարողանում լուծել. Թովմասյանը՝ Փաշինյանին
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան