Տնտեսություն 11:33 24/08/2021 Հայաստան

Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան

Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին: 

Global Markets- Որո՞նք են Ամերիաբանկի գործունեության հիմնական ուղղությունները, ուժեղ կողմերն ու  մրցակցային առավելությունները:

Արտակ Հանեսյան- Ամերիաբանկի հաջողության հիմքում ոչ միայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն է, այլև այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը: Հենց դա օգնեց մեզ հաջողությամբ հաղթահարել դեռևս 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Այդպես մենք առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկից վերափոխվեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի: Եվ դա է պատճառը, որ մենք հետևողականորեն ձգտում ենք թվային վերափոխման, որի ուղղությամբ արված ներդրումների շնորհիվ էլ կարողացանք դիմակայել նախորդ տարի բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին: Ամերիաբանկը հավատում է Հայաստանի տնտեսության ներուժին և ապագային: 
2008 թ.-ից ի վեր մենք հսկայական դերակատարում ենք ունեցել Հայաստանում գործող ընկերությունների և մեր երկրի տնտեսության  հզորացման գործում: Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է, որը մշտապես ձգտում է իր հաճախորդներին և գործընկերներին առաջարկել բանկային լավագույն ծառայություններն ու պրոդուկտները, հանդես գալ նոր ու ժամանակակից լուծումներով: Մեր աճն  ու զարգացումը մշտապես հիմնված են եղել ոչ թե կարճաժամկետ շահերի, այլ  երկարաժամկետ տեսլականի, ռազմավարության և մի շարք առանցքային նպատակների վրա: Ցանկանում եմ նաև շեշտել, որ մեր հաջողությանը նպաստել են մեր հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի վստահությունը մեր հանդեպ և նրանց հետ ունեցած երկարաժամկետ փոխհարաբերությունները: Նրանք մեզ ոգեշնչել են դինամիկ զարգացման և ավանդական բանկից մարդկային կարիքների վրա հիմնված ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի վերափոխման:

Global Markets- Որո՞նք են վերջին 12 ամիսների ընթացքում բանկի արձանագրած հիմնական ձեռքբերումներն ու  հաջողված ծրագրերը:
Արտակ Հանեսյան- Թեև նախորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության առջև ծառացան էական դժվարություններ և մարտահրավերներ, այնուամենայնիվ մենք կարողացանք գործել արդյունավետորեն և ապահովել դրական արդյունքներ: 2021թ. առաջին եռամսյակի արդյունքների համաձայն, Ամերիաբանկը պահպանեց իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ըստ հիմնական բանկային ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ, շահույթ և սեփական կապիտալ): Առաջին եռամսյակի ավարտին բանկի ակտիվների և սեփական կապիտալի շահութաբերությունը կազմեց համապատասխանաբար 1.5% և 14.2%: Մենք առաջատար դիրք ենք զբաղեցնում նաև ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 26%: Դեպի ունիվերսալ բանկի մոդելին անցում կատարելու մեր ռազմավարության համաձայն, բանկն ավելացրել է մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը: Բացի այդ, զգալի առաջընթաց ենք ունեցել  հեռավար և թվային ուղիներով բանկային սպասարկման ոլորտում, որի արդյունքում ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը 2020թ. կազմել է 48% (աճ 12 տոկոսային կետով):

Global Markets-Այս տարի Ամերիաբանկն առաջին անգամ հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի շուկայում: Ի՞նչ ծրագրեր ունի բանկը Հայաստանում կանաչ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ:
Արտակ Հանեսյան- Նախ նշեմ, որ Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի թողարկումը բանկի կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 42 միլիոն Եվրո: Պարտատոմսերը թողարկվեցին մեր երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ: Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի համակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը միջազգային սկզբունքներին և համաշխարհային շուկայում գործող չափանիշներին: Կանաչ պարտատոմսերի միջոցով ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում ֆինանսավորելու էկոլոգիական կայունությանը նպաստող ծրագրերը: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ մեր հետագա անելիքներին, նշեմ, որ մենք մտադիր ենք դառնալու առաջատար կանաչ բանկը Հայաստանում և ակնկալում ենք էլ ավելի խորացված համագործակցություն մեր գործընկերների հետ:

Global Markets- Թվային ո՞ր տեխնոլոգիաներն է Ամերիաբանկն առավել հեռանկարային համարում: Որո՞նք են Ամերիաբանկի հիմնական առաջնահերթությունները 2021թ. համար և ապագայի ռազմավարական նպատակները:
Արտակ Հանեսյան- Հաջողության հասնելու համար ցանկացած բանկ պետք է հարմարվի արագորեն փոփոխվող պայմաններին: Ընթացիկ տարվա մեր առաջնահերթություններն են հետագա թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը: Ըստ այդմ, մենք հետևողականորեն ընդլայնում ենք հեռավար բանկային ծառայությունների մատուցման կարողությունները, բարելավում ենք թվային ծառայությունների որակը, մեծացնում ենք մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինը՝ միաժամանակ նպատակ ունենալով ապահովել վարկային պորտֆելի երկնիշ աճ: Դա կօգնի մեզ իրագործելու մեր ռազմավարական նպատակները, այն է` արդյունավետության բարձրացում, հիմնական ֆինանսական ցուցանիշների հետագա աճ, մեր հաճախորդների, գործընկերների, թիմակիցների և բաժնետերերի գոհունակության բարձր մակարդակի ապահովում, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկայում բացարձակ առաջատարի դիրքի պահպանում:

Global Markets- Վերջերս մի շարք հարցազրույցներում ձեր միջազգային գործընկերները նշում են, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): Ի՞նչ ծրագրեր ունի Ամերիաբանկն այդ ուղղությամբ:
Արտակ Հանեսյան- Վերջին մի քանի տարիներին մենք դարձել ենք երկրի ամենախոշոր բանկը և ապահովել ենք միջազգային գործընկերների հետ համագործակցության ամենաբարձր մակարդակը: Բացի այդ, մենք շարունակաբար բարելավում ենք մեր կորպորատիվ կառավարման համակարգը: IPO-ն շատ կարևոր ռազմավարական նվաճում կլինի մեզ համար և կնպաստի մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործմանը: Հանրային ընկերություն հանդիսանալը ենթադրում է նաև, որ մենք պետք է հետևենք լավագույն փորձին` կապված կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մենք արդեն իսկ գործում ենք որպես հանրային ընկերություն` հանդիսանալով Հայաստանի բացառիկ ընկերություններից մեկը, որի կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանում է IPO-ի համար սահմանված նախապայմաններին: Մենք մշտապես հետևում ենք կապիտալի միջազգային շուկաներին, բորսայում ցուցակված նմանատիպ գործունեություն ծավալող ընկերություններին և սահմանել ենք հաջողությամբ IPO իրականացնելուն ուղղված ուղենիշներ: Նշեմ նաև, որ բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացը կմեկնարկի մեր միջնաժամկետ նպատակների իրականացումից հետո: Ժամկետները կախված կլինեն նաև շուկայական պայմաններից: Ցանկանում եմ նշել նաև, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեր աճին ու զարգացմանը, ունեն մեկ նպատակ` նպաստել կյանքի որակի բարելավմանը: Մեր հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է և վստահությունը մեր ընկերության ներուժի, մեր երկրի և տնտեսության հանդեպ, որում ապրում և աշխատում ենք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}