Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին
«Արդյո՞ք Հայաստանում կամ Արցախում ապրող մեր հայրենակիցները կարող են ենթադրել, որ հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար Հայաստանի կամ Արցախի տարածքներից կարող են նոր շրջաններ հանձնվել»,- Ազգային ժողովում այսպիսի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Մինչ այդ նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթով չնախատեսված տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին: Ըստ նրա, ռազմական գործողությունների ընթացքում կորցրած տարածքներն այլ կարգավիճակ ունեին, նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնվող տարածքները՝ Քարվաճառի, Ակնայի շրջաններ, Քաշաթաղ, ունեին այլ կարգավիճակ:
«Դրանից հետո ունեցանք այլ շրջանների հանձնում՝ Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին թաղերի գյուղերի հանձնումը, Կովսականի ու Սանասարի մի մասի հանձնումը: Հետագայում դուք, ձեր տարբեր թիմակիցները նշեցին, որ եղել է պատերազմի վտանգ, այդ վտանգը կանխելու ու նոր պատերազմ թույլ չտալու համար ստիպված եք եղել գնալ զիջումների»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ֆունդամենտալ, կարևոր հարց է բարձրացվում:
«Եթե այդպես լիներ, նախորդ պատերազմից առաջ և նախորդ երեք տարվա ընթացքում մեր կառավարությունն այն տարածքները զիջելու որոշում կկայացներ, որի զիջման մասին 25 տարի տեղի է ունեցել բանակցային գործընթաց»,- նշեց նա:
Նա ասաց, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական պատվիրակությունը երբեք չի վիճարկել պարոն Աբրահամյանի կողմից հիշատակվող տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը, Հայաստանի որևէ պատվիրակություն դա երբեք չի վիճարկել:
«Հիմա, իմիջայլոց, նաև այդ քննադատությունը կա, որ պատերազմից առաջ այդ տարածքները պետք էր զիջել, ընդհակառակը՝ Հայաստանի կառավարությունը սխալ է վարվել, որ այդ հանգրվանում բանակցային գործընթացը ստանձնելով՝ չի զիջել այդ տարածքները»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե տեսնեք այն մարմնական վնասվածքը, որ ստացել է Արծվիկ Մինասյանը, դա խուլիգանական վարքագիծ է. Վարդևանյան
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
- Գեղամ Նազարյան. Առնվազն հինգ հարյուր ուժայինի ուղեկցությամբ ԱԺ-ում տեղաշարժվող անձը չի կարող զարգացում և խաղաղություն բերել
- ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրեցին
- «Քաղբանտարկյալներ»՝ ԱԺ-ում
- «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքում է ԱԺ նիստերի դահլիճը. Վանեցյան
- Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Գեղամ Մանուկյան
- Մինասյան. Կմնանք դահլիճում, հարցեր կտանք՝ բացահայտելու խմբակի կատարած հանցանքները
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Սա արդեն վեր է բոլոր տեսակի երևակայական թռիչքներից. Թագուհի Թովմասյանը՝ Չարչյանի կալանավորման մասին