Փաշինյան. Վերջին անգամ դուք ե՞րբ եք կորցրած տարածքներում եղել, ի՞նչ եք տեսել էդ տարածքներում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ իրենց իշխանության օրոք հայ ժողովուրդը քանի՞ մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, գյուղեր, քաղաքներ, քանի՞ կմ միջհամայնքային ու միջպետական ճանապարհ կորցրեց։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որևէ կորուստ չեն թաքցնում, չեն էլ կարող։
«Բայց ես քիչ առաջ ձեր և մեր ուշդրությունը հրավիրեցի մի փաստի վրա։ Ի վերջո, այն տարածքները, որի մասին դուք խոսում եք, մեր պետական տրամաբանությամբ ո՞ւմ են պատկանել։ Եթե այդպես է, ինչպես դուք ասում եք, պետք է բացատրություն լինի, ինչքան էլ նեղվեք դրանից։ Ինչի՞ է Հայաստանում ընդունվել օրենք, որ Շուռնուխի հարևանությամբ պետք է լինի Ադրբեջանը, ինչի՞։ Դահլիճում գտնվող շտ հարգելի մարդիկ կողմ են քվեարկել դրան։ Հիմա եկե՞լ եք... Չեք եկել լավ...»,-ասաց նա։
Փաշինյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցի, ասաց. «Այո, կորցրել ենք, կյանքեր ենք կորցրել հազարավոր։ Չմտածեք, որ ես առերեսումից, որևէ մեղադրանքից փախնելու կամ խուսափելու նպատակադրում ունեմ։ Ես ասել եմ, որ ՀՀ քաղաքացիները որոշում կայացնեն, որ ինձ պետք է գնդակահարեն, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ժողովուրդն իրեն է ընտրել, ժողովուրդը կայացրել է իր որոշումը։
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ շատ կարևոր էր հասկանալ կորցրածը թվերով, քանի որ պատասխանատու են սերունդների առջև։
«Մենք կորցրել ենք 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 187 գյուղ, տասնյակ քաղաքներ, զբոսայգիներ և այլն։ Գուցե թվերից մի քանիսը սխա՞լ են։ Ձեր տրամբանությամբ՝ հիմա հավաքվել ենք այստեղ, քվորում կա, կառավարությունն է այստեղ, եկեք մի օրենք ընդունենք, որ Շուշին, Հադրութը հայկական են, բոլոր խնդիրներն այդ օրենքով լուծենք։ Եթե Ձեր տրամաբանությամբ Հայաստանի ԱԺ-ն կարող է նման օրենք ընդունել, եկեք ընդունենք, էլ ինչի՞ ենք վիճում, եկեք ընդունենք, անցնենք առաջ»,- Փաշինյանի ասածի անտրամաբանական լինելը փորձեց հարցի միջոցով ցույց տալ ընդդիմադիր պատգամավորը։
Փաշինյանն ասաց՝ հարցը ոչ թե բավարար լինելուն է վերաբերում, այլ քաղաքական դիրքորոշմանը։
«Վերջին անգամ դուք ե՞րբ եք էդ տարածքներում եղել, ի՞նչ եք տեսել էդ տարածքներում, քանի՞ մլն կամ մլրդ դոլարի ներդրում է արվել այդ տարածքներում»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսը՝ Փաշինյանին. Մի քանի հատ թվե՞մ՝ ինչեր ենք կորցրել
- Կարեն Վրթանեսյանը՝ առանց Արցախի ՀԷԿ-երի ու ԱԷԿ-ի մնալու մասին
- Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
- Արցախում այս տարի հիմնական պարենամթերքի տեսակների մասով կունենան ինքնաբավության բարձր մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան