Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
«Նախորդ նիստի ընթացքում տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեց ելույթ ունեցողը և նիստը վարողն ուղիղ ցուցումով։ Դա պետք է ընդունել, որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում»,- դիմելով ԱԺ ամբիոնի մոտ կանգնած Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նկատեց, որ ՊՊԾ հրամանատարի՝ Սարգիս Հովհաննիսյանի կողմից բռնի ուժի կիրառվել է նաև այսօր առավոտյան լրագրողների նկատմամբ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հետևել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողություններին ԱԺ դահլիճում։
«Ես ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան և ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը օրենքոм սահմանված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ նրանց շատ խիստ հրահագնել եմ, որ ոչ մեկի, առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն և պահանջելու եմ, որպեսզի նրանք... չեն կարող ուղղակի իմ հրամանի վրայով անցնել»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ այժմ դատարանում է դաշնակցական Պողոս Պողոսյանի գործը, որին ծեծելով սպանել են Պապլավոկի զուգարանում։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան