Հարավային Կորեայում թայֆունի պատճառով ավելի քան 10 հազար մարդ լքել են իրենց տները
«Օմայս» թայֆունը երկուշաբթի անցել է Հարավային Կորեայի վրայով և առաջացրել ջրհեղեղներ և սողանքների սպառնալիք, որի արդյունքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը,վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ջրհեղեղներ են տեղի ունեցել Ուլսան, Տոնգյոն, Սաչոն, Բուսան քաղաքներում: Ուլսանում և Բուսանում 217 տուն ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրականության: Երկուշաբթի երեկոյան սողանքային վտանգավոր շրջանների ավելի քան 10.000 բնակիչներ լքել էին իրենց տները:
Հորդառատ անձրևների պատճառով արգելափակվել են Ջեոլանամ-դո և Գյոնսանգնամ-դո նահանգների մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ և Գվանջու-Միլյանգ քաղաքների միջև ընկած երկաթուղին: Չեղարկվել է 86 թռիչք և 70 լաստանավ, իսկ 18 ազգային պարկերում՝ 450 ուղևորատար ուղիներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան